Յուրա Մովսիսյան. Պետք է հաղթեինք

Յուրա Մովսիսյան. Պետք է հաղթեինք

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության առաջին տուրի` «Ուֆայի» հետ հանդիպման (2:2) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

-Այսօր պետք է հաղթեինք: Գոլեր խփելու շատ հնարավորություններ ունեինք, սակայն հաղթանակ տոնելու համար բավարար քանակությամբ չխփեցինք: Ժամանակ առ ժամանակ «Սպարտակը» լավ խաղաց: Հույս ունեմ` հաջորդ խաղում ավելի շատ կխփենք: Զե Լուիշը լավ խաղաց: Նա գոլ խփեց, իսկ հարձակվողը պետք է գոլ խփի,-Մովսիսյանի խոսքը մեջբերված է «Championat.com»-ից:

Հավելենք, որ երկրորդ տուրում «Սպարտակը» մրցելու է «Կրասնոդարի» հետ, հանդիպումը կայանալու է հուլիսի 26-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում