Մեկնարկել է Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարը

Մեկնարկել է Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարը

Այսօր մեկնարկել է անվանի ըմբիշ, Սեուլի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 20-րդ միջազգային մրցաշարը:

Երևանի «Միկա» մարզադահլիճում անցկացվող ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) օրացուցային մրցաշարի առաջին օրը մրցագորգ են դուրս եկել 57 կգ, 65 կգ, 74 կգ, 97 կգ քաշային կարգի ըմբիշները: 65 կգ քաշային կարգում մրցաշարի հաղթող է ճանաչվել Դավիթ Սաֆարյանը, 57 կգ և 74 կգ քաշային կարգերում բրոնզե մեդալների են արժանացել հայ ըմբիշներ Գարիկ Բարսեղյանն ու Գրիգոր Գրիգորյանը:

Մրցումային օրվա եզրափակիչ գոտեմարտերին են հետևել անձամբ Ստեփան Սարգսյանը, Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և պաշտոնատար այլ անձինք: Նախարար Գաբրիել Ղազարյանն անձամբ է պարգևատրել 57 կգ քաշային կարգում հաղթող ճանաչված Վրաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Խինչիգաշվիլիին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում