Դևիդ Թեյլոր. Ռուս մարզիկը շատ ուժեղ էր

Դևիդ Թեյլոր. Ռուս մարզիկը շատ ուժեղ էր

Ստեփան Սարգսյանի անվան 20-րդ միջազգային մրցաշարի 74 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճած ամերիկացի Դևիդ Թեյլորը ոգևորված է եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող Խուբեժտի Կախաբերի նկատմամբ տոնած հաղթանակով:

«Ես, իրոք, ոգևորված եմ: Դժվար էր հաղթել եզրափակչում: Ռուս մարզիկը շատ ուժեղ էր, բարդ մրցակից էր, Ռուսաստանի լավագույն մարզիկներից էր, և ես իսկապես ուրախ եմ, որ հաղթեցի»,- նշեց Թեյլորը  Sport Times.am-ի թղթակցի հետ զրույցում:

Նվաճած ոսկե մեդալն ըմբիշի համար յուրահատուկ էր, քանի որ նա առաջին անգամ էր Հայաստանում անցկացվող մրցաշարի մասնակցում:

«Ես առաջին անգամ եմ Հայաստանում և առաջին անգամ եմ մրցումների մասնակցում այստեղ: Մի փոքր բարդ էր հարմարվել, քանի որ 8 ժամվա տարբերություն կար, բացի այդ, Հայաստանը ծովի մակարդակից բավականին բարձր է, նաև քամոտ է, սակայն, ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ ստացվեց»,-ասաց Թեյլորը:

Ստեփան Սարգսյանի անվան 20-րդ միջազգային մրցաշարին մասնակցում են 14 երկրների շուրջ 160 մարզիկներ, որոնք ներկայացնում են Հայաստանը, Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Հունաստանը, Սերբիան, Մակեդոնիան, Բելառուսը, Ուկրաինան, Ղազախստանը, Կիրգիզիան, Յակուտիան և Ուզբեկստանը: Մարզիկներն իրենց ուժերը չափում են 8 քաշային կարգերում՝ 57 կգ, 61 կգ, 65 կգ, 70 կգ, 74 կգ, 86 կգ, 97 կգ և125 կգ (+2):

 Քրիստինա Խաչատրյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում