Խինչեգաշվիլի. «Ստեփան Սարգսյանի գավաթը» լուրջ մրցաշար է

Խինչեգաշվիլի. «Ստեփան Սարգսյանի գավաթը» լուրջ մրցաշար է

Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի 20-րդ «Ստեփան Սարգսյանի գավաթ» միջազգային մրցաշարը: Մրցումային օրը գորգ դուրս եկան 57 կգ, 65 կգ, 74 կգ և 97 կգ քաշային կարգի ըմբիշները:

Լարված պայքար ստացվեց 57 կգ քաշային կարգում, որի եզրափակչում հանդիպեցին 2012 թվականի Օլիպիական խաղերի արծաթե մեդալակիր, 2014 թվականի Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության փոխչեմպիոն Վալդիմիր Խինչեգաշվիլին և ուսանողական խաղերի չեմպիոն, 2014 թվականի Ալեքսանդր Մեդվեդի անվան միջազգային մրցաշարի հաթող Ռուսաստանը ներկայացնող Դոնդուկ-ուլ Խյուրեշ-ուլը: Լարված պայքարում վրացի ըմբիշը 6:3 հաշվով հաղթեց իր ռուս մրցակցին` նվաճելով մրշացարի հաղթողի կոչումը:

Sport Times.am-ի հետ զրույցում Վլադիմիր Խինչեգաշվիլին նշեց, որ այս հաղթանակը հատկապես կարևոր է Լաս Վեգասում սեպտեմբերին կայանալիք վարկանիշային աշխարհի առաջնությունից առաջ.

«Սա լուրջ մրցաշար է և մեզ համար կարևոր նախապատրաստական փուլ է, ուժեղ ըմբիշներ են մասնակցում այս մրցաշարին: Ինքս առաջին անգամն եմ հաղթում, մինչ այդ 2 անգամ մրցանակակիր եմ եղել»: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում