«Շկոդա-Քսանտին» հրաժարվել է խաղալ «Գանձասար Կապանի» հետ

«Շկոդա-Քսանտին» հրաժարվել է խաղալ «Գանձասար Կապանի» հետ

Հուլիսի 20-ին՝ Բուլղարիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի նախավերջին օրը, «Գանձասար Կապանը» պետք է իր վերջին ստուգողական հանդիպումը անցկացներ:

Նախապես որոշված էր, որ ստուգողական վերջին հանդիպումը Սամվել Պետրոսյանի և Աշոտ Բարսեղյանի սաները պետք է անցկացնեն հունական «Շկոդա-Քսանտի» թիմի հետ, սակայն հունական ակումբն առանց բացատրության հրաժարվել է խաղից: Կապանյան ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր «Գանձասար Կապանը» հունական թիմի հետ խաղալու փոխարեն կանցկացնի երկկողմանի հանդիպում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում