Չեմպիոնների լիգա. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից

Չեմպիոնների լիգա. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Փյունիկը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլից:

Նորվեգական «Մոլդեի» հետ առաջին խաղում երևանյան թիմը 0:5 հաշվով ջախջախիչ պարտություն էր կրել, իսկ պատասխան խաղում կարողացավ միայն մեկ գոլ խփել: «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 75-րդ րոպեին խփեց Զավեն Բադոյանը:

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ

«Փյունիկ»-«Մոլդե»` 1:0 (ընդհանուր` 1:5)
Գոլը` Բադոյան 75՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում