«Ուլիսը» ստուգողական խաղ կանցկացնի «Արարատ-2»-ի հետ

«Ուլիսը» ստուգողական խաղ կանցկացնի «Արարատ-2»-ի հետ

Երևանի «Ուլիսը» շարունակում է նախապատրաստվել Բարձրագույն խմբի առաջնությանը: Գրեթե ամբողջովին նոր կազմով «Ուլիսն» օրական մեկ մարզում է անցկացնում, փորձարկվում են բազմաթիվ ֆուտբոլիստներ:

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ փորձարկվող ֆուտբոլիստներին գործում տեսնելու համար ստուգողական հանդիպումներ են հարկավոր: Վաղն «Ուլիսն» առաջին ստուգողական խաղն է անցկացնելու, մրցակիցն «Արարատ-2»-ն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում