«Արարատ-2»-ը հաղթել է «Ուլիսին»

«Արարատ-2»-ը հաղթել է «Ուլիսին»

Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը նախապատրաստվող «Արարատ-2»-ը ստուգողական հանդիպում է անցկացրել Երևանի «Ուլիսի» հետ:

Ձորաղբյուրում կայացած հանդիպումն ավարտվել է «Արարատ-2»-ի հաղթանակով` 2:1 հաշվով: «Արարատ-2»-ի կազմում աչքի են ընկել Ֆելիպե Ռաֆայել դա Սիլվան և Դավիթ Ղանդիլյանը:

Հավելենք, որ Առաջին խմբի առաջնության 1-ին տուրում «Արարատ-2»-ը օգոստոսի 3-ին կընդունի «Ուլիս-2»-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում