«Միկան» Բարձրագույն խմբում կխաղա նոր կազմով և նոր անունով

«Միկան» Բարձրագույն խմբում կխաղա նոր կազմով և նոր անունով

Երևանի «Միկան» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2015/16 մրցաշրջանին կմասնակցի փոփոխություններով:

Երևանյան թիմին է միացել ռուսական «Կվազար» ակումբը: Նոր ակումբը կկրի «Միկա Կվազար» անունը և միասնական թիմով կմասնակցի Հայաստանի առաջնությանը, հայտնում է «Вконтакте» սոցիալական ցանցում «Կվազարի» պաշտոնական էջը՝ նշելով, որ թիմն արդեն նախապատրաստվում է առաջնությանը:

Հիշեցնենք, որ «Միկա-Կվազարը» օգոստոսի 1-ին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին տուրում հյուրընկալվելու է «Բանանցին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում