«Միկան» Բարձրագույն խմբում կխաղա նոր կազմով և նոր անունով
28/07/2015 12:18
Նմանատիպ
Երևանի «Միկան» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2015/16 մրցաշրջանին կմասնակցի փոփոխություններով:
Երևանյան թիմին է միացել ռուսական «Կվազար» ակումբը: Նոր ակումբը կկրի «Միկա Կվազար» անունը և միասնական թիմով կմասնակցի Հայաստան ի առաջնությանը, հայտնում է «Вконтакте» սոցիալական ցանցում «Կվազարի» պաշտոնական էջը՝ նշելով, որ թիմն արդեն նախապատրաստվում է առաջնությանը:
Նշենք, որ «Միկա-Կվազարը» օգոստոսի 1-ին հյուրընկալվելու է «Բանանցին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում