Վարդան Պողոսյանը տեղափոխվել է «Փյունիկ»

Վարդան Պողոսյանը տեղափոխվել է «Փյունիկ»

«Փյունիկը» կես տարով պայմանագիր է ստորագրել հարձակվող Վարդան Պողոսյանի հետ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը վերջին մեկ տարին անցկացրել է «Կուբանում»` հիմնականում խաղալով կրասնոդարցիների երկրորդ թիմում: Մինչ այդ 23-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս իսպանական «Մուրսիայում»: «Փյունիկում» Պողոսյանը հանդես կգա վարձակալության հիմունքներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում