Հունահռոմեական ըմբիշները մեկնում են Բելառուս

Հունահռոմեական ըմբիշները մեկնում են Բելառուս

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սկսում է սեպտեմբերին Լաս Վեգասում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնության նախապատրաստական վերջին փուլը: Այդ մասին տեղեկանում ենք ՀԸՖ-ի պաշտոնական կայքից։

Հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը տեղեկացրել է, որ օգոստոսի 1-14 Բելառուսում գտնվող Ստայկիի հանրաճանաչ մարզաբազայում Հայաստանի ընտրանին ուսումնամարզական հավաք կանցկացնի, որին ներգրավված կլինեն հավաքականի 14 ըմբիշներ:

«Ստայկիում այդ ժամանակահատվածում նախատեսել են ուսումնամարզական հավաք անցկացնել ևս մի քանի հավաքականներ, ուստի մարզումային-մրցակցային զույգերի պակաս չենք զգա»,-ասել է Լևոն Ջուլֆալակյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչը նշել է նաև, որ ևս մեկ հավաք էլ անմիջապես աշխարհի առաջնությունից առաջ կանցկացնեն Երևանում ու լիովին պատրաստ կմեկնեն մրցավայր մեկնելուն:

Հիշեցնենք, որ անցած տարի Տաշքենդում կայացած աշխարհի առաջնությունում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հասավ աննախադեպ հաջողության. աշխարհի չեմպիոններ դարձան 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանն ու 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում