Երիտասարդ ազատոճային ըմբիշները կմեկնեն Բրազիլիա

Երիտասարդ ազատոճային ըմբիշները կմեկնեն Բրազիլիա

Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում օգոստոսի 10-17 կայանալիք ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը ազատ ոճի Հայաստանի հավաքականը, ինչպես և հունահռոմեականները, կմասնակցի 6 ըմբիշով: Այս տեղեկությունը ՀԸՖ-ի պաշտոնական կայքին հայտնել է երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը: Գլխավոր մարզիչը նշել է նաև, որ վերջին հավաքը կանցկացնեն տեղում, որպեսզի տղաները հարմարվեն բնակլիմայական պայմաններին:

ՀԸՖ-ի պաշտոնական կայքը ներկայացնում է Բրազիլիա մեկնող ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը.

50 կգ` Ռազմիկ Միսակյան, ԲԿՄԱ, Երևան

55 կգ` Նարեկ Հովհաննիսյան, Արտաշատ

60 կգ` Գագիկ Ակուլյան, «Դինամո»

Երևան 66 կգ` Գևորգ Մխեյան, ՕՀՔ

74 կգ` Սուրեն Խաչատրյան, ԲԿՄԱ

Երևան 84 կգ` Սարգիս Հովսեփյան, Աշխատանքային հերթափոխ

Սալվադոր դա Բայայում Ավետիք Վարդանյանին կօգնի Հապետնակ Կուրղինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում