Ռոմերոն, Հովսեփյանն ու ևս երեք ֆուտբոլիստներ հեռանում են «Փյունիկից»

Ռոմերոն, Հովսեփյանն ու ևս երեք ֆուտբոլիստներ հեռանում են «Փյունիկից»

Նոր մեկնարկող առաջնությունում Երևանի «Փյունիկի» կազմում իրենց ելույթները ակումբում չեն շարունակի հինգ ֆուտբոլիստներ՝ Ջերեմիա Ջոնը, Ռումյան Հովսեփյանը, Գրիգոր Հովհաննիսյանը, Մասիս Ոսկանյանը և Սեզար Ռոմերոն:

Ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը պաշտպանի, կիսապաշտպանի ու նիգերիացի հարձակվողի հետ, իսկ Ռոմերոյի ու Ոսկանյանի հետ պայմանագրերի ժամկետն ավարտվելուց հետո կողմերը համաձայնության են եկել չերկարաձգել այն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում