Ընկերական խաղում «Ռեալը» հաղթեց «Միլանին» (տեսանյութ)

Ընկերական խաղում «Ռեալը» հաղթեց «Միլանին» (տեսանյութ)

«International Champions Cup» նախամրցաշրջանային ընկերական մրցաշարի շրջանակում Շանհայում կայացավ «Ռեալ»-«Միլան» հանդիպումը:

Խաղի հիմնական ժամանակահատվածն ավարտվեց 0:0 հաշվով, և թիմերը հաղթողին որոշեցին 11-մետրանոց հարվածաշարի միջոցով: Առավել դիպուկ էին Ռաֆայել Բնեիտեսի սաները, ովքեր հաղթեցին 10:9 հաշվով: «Ռեալի» կազմում 11-մետրանոց նշակետից վրիպեց Թոնի Կրոսը, իսկ «Միլանից» չկարողացան դիպուկ հարվածել Կարլոս Բակկան և Ջանլուիջի Դոնարուման:

Նշենք, որ այս հաղթանակի շնորհիվ «Ռեալը» դարձավ «International Champions Cup» մրցաշարի չինական փուլի հաղթողը: Ավելի վաղ մադրիդցիները հաղթել էին մրցաշարի ավստրալական փուլում:

Ընկերական խաղ
«Ռեալ»-«Միլան»` 0:0, հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար` 10:9

Հետևեք մեզ նաև Telegram-ում