«Միկան» 15 նորեկ ունի

«Միկան» 15 նորեկ ունի

Երևանի «Միկան», որին վերջին օրերին միացան մեծ թվով նոր ֆուտբոլիստներ, հիմնականում՝ լեգիոներներ, գալիք մրցաշրջանում կներկայանա գրեթե ամբողջությամբ նոր կազմով։ Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմն արդեն համալրել են 15 նոր ֆուտբոլիստներ, որոնց թվում են՝

Արսեն Բեգլարյան («Ուլիս»)
Անդրեյ Բոլոմիտցև («Ուլիս»)
Աշոտ Կարապետյան («Ուլիս»)
Սամվել Մելքոնյան («Գանձասար»)
Անտոն Կոզլով («Սատուրն», Ռուսաստան)
Պավել Վասիլև («Կռիլյա Սովետով», Ռուսաստան)
Սայպուտին Դավիդով («Կռիլյա Սովետով», Ռուսաստան)
Ռամիլ Զարիբով («Օրիոլ», Ռուսաստան)
Դենիս Տալալայ («Միտոս», Ռուսաստան)
Դանիել Մարտինով («Կվազար», Ռուսաստան)
Օլեգ Իմկին («Կվազար», Ռուսաստան)
Վիկտոր Կոսաչև («Կվազար», Ռուսաստան)
Կոնստանտին Պրոկոֆև («Կվազար», Ռուսաստան)
Նարեկ Բալայան («Ստալ Դնեպրոդերժի», Ուկրաինա)
Իրակլի Կվեկվեսկիրի («Զիգեցենտմիկլոսի», Հունգարիա)

Նշենք, որ սպասվում են ևս 5 տրանսֆերներ։ Բացի այդ, թիմի հետ շարունակում են մարզվել Արմեն Ֆիշյանը (ԴՊ), Հենրի Ավագյանը (ԴՊ), Արթուր Գրիգորյանը և Էդգար Մկրտչյանը։ Թիմի գլխավոր մարզիչն Արմեն Ադամյանն է։

Ավելացնենք, որ ակումբի անվանափոխության հետ կապված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ «Միկան» կշարունակի հանդես գալ ընթացիկ անվան ներքո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում