Շումախերի առողջական վիճակում փոփոխություններ կան

Շումախերի առողջական վիճակում փոփոխություններ կան

Աշխարհահռչակ ավտոարշավորդ, «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի առողջական վիճակում փոփոխություններ կան։ Արշավորդը շարունակում է վերականգնվել 2013-ին ֆրանսիական Ալպերում սահելիս ընկնելու արդյունքում ստացած վնասվածքից։ Նա գլխով քարին հարվածելու հետևանքով կոմայի մեջ էր հայտնվել, ապա դուրս գրվել հիվանդանոցից և այժմ բուժվում է տնային պայմաններում։

Ինչպես հայտնել է «Bild»-ին հայտնի մարզիկի ներկայացուցիչ ՍՍաբինա Կեմը, Շումախերի մոտ դրական փոփոխություններ են արձանագրվել։

«Կան որոշակի հաջողություններ, որանք հույս են տալիս, որ Միխայելը կապաքինվի»,- Կեմի խոսքն է փոխանցում գերմանական պարբերականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում