Բարձրագույն խումբ. «Բանանցն» ու «Միկան» մեկնարկեցին ոչ-ոքիով

Բարձրագույն խումբ. «Բանանցն» ու «Միկան» մեկնարկեցին ոչ-ոքիով

Այսօր՝ օգոստոսի 1-ին, Երևանի «Բանանց» մարզադաշտում մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի 24-րդ առաջնությունը։

Նորեկներով համալրված «Բանանցի» և գրեթե վերակազմավորված «Միկայի» պայքարում հաղթող չեղավ․ թիմերը մեկական գոլ խփեցին։ 75-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Թեյմուրազ Տոբոևը, իսկ «Բանանցի» պատասխան գոլը մրցավարի ավելացրած ժամանակի երկրորդ րոպեին խփեց նորեկ Ջոն Ջերեմիան։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 1-ին տուր

«Բանանց» – «Միկա»՝
Գոլերը՝ Տոբոև 75՛ – Ջերեմիա 90+2՛

 Լուսանկարը` Գևորգ Ղազարյանի/Twitter.com/initiaty

Հետևեք մեզ նաև Telegram-ում