«Ալաշկերտը» կամային հաղթանակ տոնեց «Փյունիկի» նկատմամբ

«Ալաշկերտը» կամային հաղթանակ տոնեց «Փյունիկի» նկատմամբ

Հայաստանի Բարձրագույն խմբի 24-րդ առաջնության մեկնարկային տուրում գործող չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալել էր «Ալաշկերտին»:

Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց Վարազդատ Հարոյանը: 10 րոպե անց հյուրերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը, աչքի ընկավ Հեբեր Արաուխոն: 1:1 հաշիվը պահպանվեց մինչև 81-րդ րոպեն, երբ Հեբերը դուբլ ձևակերպեց և իր թիմին հաղթանակ պարգևեց:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 1-ին տուր

«Փյունիկ»-«Ալաշկերտ»՝ 1:2
Գոլերը՝ Հարոյան 12՛ – Հեբեր 22՛, 81՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում