«Շիրակը» հաղթեց «Գանձասար Կապանին»

«Շիրակը» հաղթեց «Գանձասար Կապանին»

Հայաստանի Բարձրագույն խմբի 24-րդ առաջնության մեկնարկային տուրում «Շիրակը» հյուրընկալել էր «Գանձասար Կապանին»:

Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը բացվեց 52-րդ րոպեին. դաշտի տերերը, տեսնելով, որ հյուրերի խաղացողներից մեկը վնասվածք է ստացել, գնդակը հանեցին դաշտի սահմաններից: Գյումրեցիներն ակնկալում էին, որ «Արդար խաղի» կանոնների համաձայն գնդակը կրկին հետ կվերադարձվի իրենց, սակայն Տիգրան Բարսեղյանը հեռահար հարվածով դարձավ գոլի հեղինակ: «Գանձասար Կապանի» ֆուտբոլիստներն արդարության համար որոշեցին մրցակցին թույլ տալ անարգել գրավել դարպասը, ինչը սկզբից չհաջողվեց, ինչից հետո Արսեն Պետրոսյանը միտումնավոր գնդակն ուղարկեց սեփական դարպասը: 1:1 հաշիվը պահպանվեց մինչև 82-րդ րոպեն, երբ «Շիրակի» համար հաղթական գոլի հեղինակ դարձավ Ժան-Ժակ Բուգուհին:

Հավելենք՝ «Շիրակը» և «Գանձասար Կապանը» միմյանց հետ մրցել են 39 անգամ, կապանյան ակումբի ֆուտբոլիստները հաղթել են 15 անգամ, 11 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի հաշվով, իսկ այսօր «Շիրակը» տոնեց 13-րդ հաղթանակը:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 1-ին տուր

«Շիրակ»-«Գանձասար Կապան»՝ 2:1
Գոլերը՝ Պետրոսյան 54՛ (ինքնագոլ), Բուգուհի 82՛ – Բարսեղյան 52՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում