Բարձրագույն խումբ. «Արարատը» մեկնարկեց հաղթանակով

Բարձրագույն խումբ. «Արարատը» մեկնարկեց հաղթանակով

«Արարատը» հաղթանակով մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի 24-րդ առաջնությունում:

Առաջին տուրում Վարուժան Սուքիասյանի թիմը հյուրընկալել էր վերակազմավորված «Ուլիսին»: «Հրազդան» մարզադաշտում կայացած խաղում արձանագրվեց երկու գոլ. 66-րդ րոպեին «Արարատին» առաջ մղեց Կարլո Չուեկան, իսկ 84-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Մոյսես Օրոզկոն:

Հավելենք, որ առաջին տուրից հետո «Արարատը», «Շիրակն» ու «Ալաշկերտն» ունեն 3 միավոր, «Բանանցն» ու «Միկան» ունեն մեկական միավոր, իսկ «Փյունիկը», «Գանձասար Կապանը» ու «Ուլիսը» մեկնարկել են պարտությամբ:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 1-ին տուր

«Արարատ»-«Ուլիս»՝ 2:0
Գոլերը՝ Չուեկա 66՛, Օրոզկո 84՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում