Աշոտ Բարսեղյան. Առաջին գոլը պատահականության արդյունք էր (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան. Առաջին գոլը պատահականության արդյունք էր (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի 24-րդ առաջնության 1-ին տուրում Գյումրու «Շիրակից» կրած պարտությունից կապանյան թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը կիսվել է տպավորություններով:

«Բավականին հետաքրքիր հանդիպում ստացվեց. կարող էինք և՛ հաղթել, և՛ ոչ-ոքի խաղալ, և՛ պարտվել, ինչն էլ եղավ: 1:1 հաշվի ժամանակ խաղադաշտում այնպիսի ֆուտբոլ էր ընթանում, որ ով էլ գոլ խփեր, նա էլ հաղթելու էր, մենք չկարողացանք օգտագործել մեր պահերը, իսկ մրցակիցը կարողացավ»,-մարզչի խոսքը մեջբերել է ակումբի մամուլի ծառայությունը:

Աշոտ Բարսեղյանն անդրադարձել է նաև Տիգրան Բարսեղյանի խփած գոլին ու գյումրեցիների պատասխանին.

«Այդ գոլը զուտ պատահականության արդյունք էր, Բարսեղյանը պարզապես ուզում էր գնդակը փոխանցել մրցակցի դարպասապահին, բայց ստացվեց նման բան, կարևորը որ հաջորդ դրվագում մենք արդարությունը վերականգնելու նպատակով սեփական դարպասը գնդակ ուղարկեցինք, դա քայլ էր, որը վերականգնում է «Արդար Խաղի» կանոնները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում