Ալենիչև. Եթե Յուրային հնարավորություն տաս, նա գոլ կխփի

Ալենիչև. Եթե Յուրային հնարավորություն տաս, նա գոլ կխփի

Ռուսաստանի առաջնության երրորդ տուրի՝ «Սպարտակ»-«Ռուբին» (1:0) հանդիպումից հետո մոսկովյան թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը պատասխանել է լրագրողների հարցերին:

-Շատ կարևոր էր 3 միավոր վաստակելը: Հաղթանակն ամենակարևորն էր: Ես հասկանում եմ երկրպագուներին, ովքեր ցանկանում են և՛ դիտարժան խաղ, և՛ հաղթանակ, բայց այսօր նման բան տեղի չունեցավ: «Ռուբինը» լավ թիմ է: Տղաները հասկանում էին, որ բարդ հանդիպում է լինելու,-Ալենիչևի խոսքը մեջբերված է «Sport-express.»-ից:

-Խաղացիք երկու հարձակվողով:

-Չէի ցանկանում Յուրային փոխարինել, երբ Զե Լուիշը դուրս եկավ խաղադաշտ: Եթե Յուրային հնարավորություն տաս, նա գոլ կխփի: Նա լավ է խաղում նաև սնադարտ իրավիճակների ժամանակ:

-Այդ տարբերակը փորձարկե՞լ էիք մարզումների ժամանակ:

-Այո:

-Տրանսֆերների հետ կապված ի՞նչ կասեք:

-Մեզ դուր է գալիս այն կազմը, որն ունենք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում