Գալիանի. Իբրահիմովիչը «Միլանո՞ւմ»։ Տրանսֆերային պատուհանը դեռ չի ավարտվել

Գալիանի. Իբրահիմովիչը «Միլանո՞ւմ»։ Տրանսֆերային պատուհանը դեռ չի ավարտվել

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին չի բացառել «Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի՝ իտալական ակումբ տեղափոխվելու հավանականությւոնը։ Շվեդ հարձակվողը 2010-2012 թվականներին արդեն հանդես եկել է «ռոսոներիների» կազմում և դարձել Իտալիայի չեմպիոն։ Ֆուտբոլիստը ֆրանսիական թիմի հետ պայմանագիր ունի մինչև 2016 թ. ամառը։

«Իբրահիմովիչը «Միլանո՞ւմ»։ Նա «ՊՍԺ»-ի հետ դեռ մեկ տարվա պայմանագիր ունի, բայց ամեն ինչ կարող է պատահել։ Տրանսֆերային պատուհանը դեռ երկար ժամանակ բաց կլինի, տեսնենք։ Ամեն ինչ կարող է պատահել»,-ասել է Գալիանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում