«Audi Cup». «Ռեալը» հաղթեց «Տոտենհեմին» և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

«Audi Cup». «Ռեալը» հաղթեց «Տոտենհեմին» և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում կայացավ «Audi Cup» նախամրցաշրջանային ընկերական մրցաշարի առաջին՝ «Ռեալ»-«Տոտենհեմ» հանդիպումը:

Ռաֆայել Բենիտեսի թիմը հաղթանակ տոնեց և դուրս եկավ եզրափակիչ: Մադրիդցիները յուրաքանչյուր խաղակեսում մեկական գոլ խփեցին. 36-րդ րոպեին աչքի ընկավ Խամես Ռոդրիգեսը, իսկ 79-րդ րոպեին նախկին թիմի դարպասը գրավեց Գարեթ Բեյլը: Նշենք, որ «Ռեալի» կազմում վնասվածնքերի պատճառով մրցաշարին հայտնավորված չեն հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն և Կարիմ Բենզեման:

Հավելենք՝ օգոստոսի 5-ին կայանալիք եզրափակիչ խաղում «Ռեալը» մրցելու է «Բավարիա»-«Միլան» զույգի հաղթողի հետ:

«Audi Cup», կիսաեզրափակիչ

«Ռեալ» – «Տոտենհեմ»՝ 2:0
Գոլերը՝ Խամես 36՛, Բեյլ 79՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում