«Audi Cup». Եզրափակչում կխաղան «Բավարիան» ու «Ռեալը» (տեսանյութ)

«Audi Cup». Եզրափակչում կխաղան «Բավարիան» ու «Ռեալը» (տեսանյութ)

«Audi Cup» նախամրցաշրջանային ընկերական մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում «Բավարիան» խոշոր հաշվով առավելության հասավ «Միլանի» նկատմամբ: Մյունխենում կայացած խաղում Խոսեպ Գվարդիոլայի սաները հաղթեցին 3:0 հաշվով. մեկական գոլ խփեցին Խուան Բերնատը, Մարիո Գյոտցեն և Ռոբերտ Լևանդովսկին:

Այսպիսով, «Audi Cup»-ի եզրափակիչ խաղում մրցելու են «Բավարիան» և «Ռեալը», որն ավելի վաղ հաղթել է «Տոտենհեմին»: «Տոտենհեմը» և «Միլանը» պայքարելու են մրցանակային երրորդ տեղի համար: Երկու հանդիպումներն էլ կայանալու են օգոստոսի 5-ին:

«Audi Cup»

«Բավարիա» – «Միլան»՝ 3:0
Գոլերը՝ Բերնատ 23՛, Գյոտցե 74՛, Լևանդոսվկի 85՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում