Գվարդիոլան վիճել է Դե Յոնգի հետ (տեսանյութ)

Գվարդիոլան վիճել է Դե Յոնգի հետ (տեսանյութ)

«Audi Cup»-ի կիսաեզրափակիչ՝ «Բավարիա»-«Միլան» հանդիպման ընդմիջման ժամանակ մյունխենյան թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան վիճել է իտալական թիմի կիսապաշտպան Նայջել Դե Յոնգի հետ: Գվարդիոլային զայրացրել է այն, որ հոլանդացին կոպտորեն խախտել է կանոնները 20-ամյա Ջոշուա Կիմիխի նկատմամբ:

«Դե Յոնգին ասացի, որ զայրացել եմ Կիմիխի վնասվածքի պատճառով: Տղան չի կարողանա մասնակցել «Ռեալի» հետ եզրափակչին և, ամենայն հավանականությամբ, երկար ժամանակով է շարքից դուրս մնացել: Առաջիկա տասը տարվա ընթացքում Ջոշուան դառնալու է գերմանացի լավագույն ֆուտբոլիստներից մեկը»,-հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գվարդիոլան:

Հիշեցնենք, որ «Բավարիան» 3:0 հաշվով հաղթանակ է տոնել և օգոստոսի 5-ին՝ մրցաշարի եզրափակիչ խաղում մրցելու է Մադրիդի «Ռեալի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում