Երեք հայ ազատոճայիններ՝ Եվրոպայի առաջնության եզրափակչում

Երեք հայ ազատոճայիններ՝ Եվրոպայի առաջնության եզրափակչում

Երեկ Սերբիայի Սուբոտիցե քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Այսօր գորգ են դուրս եկել նաև հայ պատանի ըմբիշները։ Հայաստանի երեք ներկայացուցիչ այս երեկո տեղի ունենալիք եզրափակիչներում կպայքարի չեմպիոնական ոսկու համար։

Ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում լավագույնի կոչման համար կպայքարեն Վազգեն Թևանյանը (54 կգ), ում մրցակիցը թուրք Կաբար Ջումոմն է, Հովհաննես Մաղաքյանը (100 կգ), ով կվիճարկի չեմպիոնությունն ադրբեջանցի Ալիագոմեդ Ալիկխմաևի հետ, և Արսեն Հարությունյանը (46 կգ), ում մրցակիցը վրացի Ջորջի Խաչիձեն է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում