Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը հաղթել են Եվրոպայի առաջնությունում

Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը հաղթել են Եվրոպայի առաջնությունում

Սերբիայի Սուբոտիցա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում ավարտվել են 46 և 58 կգ քաշայինների մրցամարտերը:

Հայ ըմբիշներից Արսեն Հարությունյանը, եզրափակչում 10:3 հաշվով հաղթելով վրացի ըմբիշ գիորգի Չախիձեին, 46 կգ քաշայինների պայքարում հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: 58 կգ քաշայինների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի արժանացավ արտաշատցի Վազգեն Թևանյանը, ով եզրափակչում պարտության մատնեց թուրք ըմբիշի:

Նշենք նաև, որ 100 կգ քաշայինների աշխարհամասի ուժեղագույն պատանու կոչման համար վանաձորցի Հովհաննես Մաղաքյանը կպայքարի ադրբեջանցի Ադրբեջանը ներկայացնող Ալիմոգամեդ Ալիխմաևի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում