Հոնդան դժգոհ է «Միլանում» իր կարգավիճակից և կարող է տեղափոխվել ԱՊԼ

Հոնդան դժգոհ է «Միլանում» իր կարգավիճակից և կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Միլանի» կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան կարող է հայտնվել անգլիական Պրեմիեր լիգայում։

«Tuttosport պարբերականի տվյալներով, ճապոնացին կարող է հեռանալ իտալական ակումբից, քանի որ իրեն կարևոր մաս չի զգում Սինիշա Միխայլովիչի թիմում։ Ճապոնացի ֆուտբոլիստը չի ցանկանում նաև դառնալ ասիական որևէ ակումբի դեմքը և մեծ քանակով մարզաշապիկներ վաճառելու հարմար բրենդ։

Հաղորդվում է, որ «Audi Cup»-ի ընթացքում խաղացողի ներկայացուցիչները հանդիպել են «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանիի հետ՝ իրավիճակը պարզաբանելու նպատակով։ Անգլիայում Հոնդայի ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմն» ու «Էվերթոնը»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում