Փոխվել է «Ուլիս»-«Շիրակ» խաղի անցկացման վայրը

Փոխվել է «Ուլիս»-«Շիրակ» խաղի անցկացման վայրը

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի՝ օգոստոսի 9-ին նշանակված «Ուլիս»-«Շիրակ» հանդիպումը կկայանա «Քասախի մարզիկ» մարզադաշտում: Հանդիպումը նախապես ծրագրված էր անցկացնել Երևանի «Հանրապետական» մարզադաշտում: Խաղի մեկնարկը՝ ժամը 18:00-ին:

Հիշեցնենք, որ առաջնության առաջին տուրում «Ուլիսը» պարտվել է «Արարատին», իսկ «Շիրակը» հաղթել է «Գանձասար Կապանին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում