Փոփոխություն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում

Փոփոխություն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի՝ օգոստոսի 9-ին նշանակված «Ուլիս»-«Շիրակ» հանդիպումը կկայանա «Քասախի մարզիկ» մարզադաշտում:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կրկին տեղի է ունեցել փոփոխություն: Երկու թիմերի համաձայնությամբ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի՝ օգոստոսի 9-ին նշանակված «Ուլիս»-«Շիրակ» հանդիպումը կկայանա Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում, իսկ 9-րդ տուրի «Շիրակ»-«Ուլիս» հանդիպումը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում