«Ալաշկերտը» և «Գանձասար Կապանը» հաղթողին չորոշեցին

«Ալաշկերտը» և «Գանձասար Կապանը» հաղթողին չորոշեցին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալել էր «Գանձասար Կապանին»: «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղում Աբրահամ Խաշմանյանի և Աշոտ Բարսեղյանի սաներին այդպես էլ չհաջողվեց գոլեր խփել: Այս հանդիպումից հետո «Ալաշկերտն» ունի 4 միավոր, իսկ «Գանձասար Կապանը» վաստակեց իր առաջին միավորը:

Հավելենք, որ սա այս թիմերի 11-րդ խաղն էր. 5 անգամ հաղթել են «Ալաշկերտի» ֆուտբոլիստները, 4 անգամ հաջողության է հասել «Գանձասար Կապանը», 2 հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի հաշվով:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն

«Ալաշկերտ» – «Գանձասար Կապան»՝ 0:0

Հետևեք մեզ նաև Telegram-ում