Դիբալա. Պետք է արդարացնեմ սպասելիքները
08/08/2015 21:17
Նմանատիպ
«Յուվենտուսի» նորեկ Պաուլո Դիբալան Իտալիայի Սուպերգավաթի՝ «Լացիոյի» հետ խաղում տոնած հաղթանակից հետո նշել է, որ թուրինյան թիմի առջև բոլոր մրցաշարերում հաղթելու նպատակ է դրված:
-Այսօր շատ են դրական զգացողությունները՝ հաղթանակ Սուպերգավաթի խաղում, իմ առաջին գոլը «Յուվենտուսը»: Աննկարագրելի զգացողություններ են: Ակումբում հավատում են ինձ և լուրջ միջոցներ են ներդրել իմ տեղափոխության համար, ուստի ես պետք է արդարացնեմ մարզչական անձանակազմի սպասելիքները:
«Յուվենտուսի» առաջ նպատակ է դրվել նոր մրցաշրջանում հաղթել բոլոր մրցաշարերում: Այժմ մենք արդեն մտածում ենք հաջորդ խաղի մասին: Այս հաղթանակն իմ ընտանիքին և սիրելիիս եմ նվիրում,-ասել է Դիբալան «Rai Sport»-ին տված հարցազրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում