Իրականացել է փոքրիկ երկրպագուհու երազանքը. նա հանդիպել է Յուրա Մովսիսյանի հետ

Իրականացել է փոքրիկ երկրպագուհու երազանքը. նա հանդիպել է Յուրա Մովսիսյանի հետ

Նախքան «Սպարտակի» ֆուտբոլիստները կմեկնեին Սամարա՝ Ռուսաստանի առաջնության չորրորդ տուրի՝ «Կռիլյա Սովետովի» հետ խաղին մասնակցելու համար, մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը հուզիչ նամակ է ստացել Ուլյանովսկից: Ալեքսեյը և Ելենան խնդրել են իրականացնել իրենց 8-ամյա դստեր երազանքը և հանդիպում կազմակերպել նրա սիրելի ֆուտբոլիստի՝ Յուրա Մովսիսյանի հետ:

«Մեր փոքրիկ երկրպագուն շատ ուժեղ և քաջ աղջիկ է: Անգելինան հիվանդ է ՄՈՒԿ-ով (մանկական ուղեղային կաթված), սակայն մարզադաշտի աստիճաններով բարձրանալիս նա, ասես, թռչում էր: «Կռիլյա Սովետովի» հետ խաղը նրա համար երկրորդ արտագնա հանդիպումն է. Անգելինան արդեն հետևել է Կազանում «Սպարտակի» խաղին: Ինչպես պատմում է նրա հայրը, այդ խաղի ժամանակ նա, անտեսելով «Ռուբինի» երկրպագուներին, բղավել է՝ «Հայերից լավագույնը Յուրա Մովսիսյանն է» («Самый лучший из армян — это Юра Мовсисян»): Այսօր նա անձամբ ծանոթացավ ֆուտբոլիստների և մարզիչների հետ, ովքեր հերթ էին կանգնել լուսանկարվելու համար:

Հերթի մեջ Յուրա Մովսիսյանին տեսնելով՝ Անգելինան ամաչեց, սակայն անմիջապես հագավ իր կուռքի նվիրած մարզահագուստը և գլխարկը: Անգելինան Յուրային առաջիկա խաղում հաղթանակ մաղթեց: Եվ ինչպե՞ս նման հանդիպումից հետո Յուրա Մովսիսյանը չգրավի մրցակցի դարպասը՝ ուրախացնելով հազարավոր ֆուտբոլասերների և փոքրիկ երկրպագուհուն»,-ասվում է «Սպարտակի» մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

 

                                  

Հետևեք մեզ նաև Telegram-ում