Գոլառատ խաղում «Շիրակը» հաղթեց «Ուլիսին»

Գոլառատ խաղում «Շիրակը» հաղթեց «Ուլիսին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրում մրցեցին նախորդ առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիրները:

Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում կայացած «Շիրակ»-«Ուլիս» խաղն ավարտվեց 3:2 հաշվով: Գյումրեցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Դավիթ Հակոբյանը, մեկ գոլ էլ խփեց Վիուլեն Այվազյանը,  իսկ «Ուլիսի» գոլերը խփեցին Միլոշ Ստամենկովիչն ու Միլուտին Իվանովիչը:

Այս հանդիպումից հետո «Շիրակն» ունի 6 միավոր և «Արարատի» հետ կիսում է մրցաշարային աղյուսակի 1-2-րդ հորիզոնականները, իսկ «Ուլիսը», որ միավոր չվաստակած միակ թիմն է, զբաղեցնում է վերջին հորիզոնականը:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 2-րդ տուր

«Շիրակ» – «Ուլիս»՝ 2:2
Գոլերը՝ Հակոբյան 38՛, 85՛ /11-մետրանոց, Այվազյան 59՛ – Ստամենկովիչ 32՛, Իվանովիչ 66՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում