«Արարատը» երկրորդ հաղթանակը տոնեց

«Արարատը» երկրորդ հաղթանակը տոնեց

Հայաստանի Բարձրագույն խմբի 24-րդ առաջնությունում նախորդ մրցաշրջանի հետնապահ «Արարատը» երկրորդ հաղթանակը տոնեց: Առաջին տուրում Վարուժան Սուքիասյանի թիմը 2:0 հաշվով հաղթել էր «Ուլիսին», իսկ այսօր նվազագույն հաշվով առավելության հասավ «Միկայի» նկատմամբ. հանդիպման միակ գոլը 63-րդ րոպեին խփեց Բրայան դե լա Ֆուենտեն:

Այս հաղթանակից հետո «Արարատը» «Շիրակի» հետ կիսում է մրցաշարային աղյուսակի 1-2-րդ հորիզոնականները, իսկ «Միկան» 1 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 2-րդ տուր

«Միկա» – «Արարատ»՝ 0:1
Գոլը՝ Բրայան դե լա Ֆուենտե 63՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում