«Կռիլյա Սովետով»-«Սպարտակ»՝ 0:2, Մովսիսյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«Կռիլյա Սովետով»-«Սպարտակ»՝ 0:2, Մովսիսյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում «Սպարտակը» հյուրընկալվել էր «Կռիլյա Սովետովին»:

Սամարայի «Մետալլուրգ» մարզադաշտում կայացած խաղում մոսկովյան թիմը երկու անպատասխան գնդակ խփեց: Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց Կվինսի Պրոմեսը՝ մոտ 30-մետրից գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկելով Եվգենի Կոնյուխովի պաշտպանած դարպասը: Թիմերն ընդմիջման գնացին 0:1 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ կեսի մեկնարկում՝ 52-րդ րոպեին, Պրոմեսը դարձավ դուբլի հեղինակ՝ աչքի ընկնելով Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը «Սպարտակի» մեկնարկային կազմում էր և 60-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Զե Լուիշին: Արազ Օզբիլիսը հայտավորված էր այս հանդիպմանը, սակայն կրկին խաղաժամանակ չստացավ:

Այս հաղթանակից հետո «Սպարտակն» ունի 10 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ «Կռիլյա Սովետովը» 10-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 3 միավոր:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 4-րդ տուր

«Կռիլյա Սովետով» – «Սպարտակ»՝ 0:2
Գոլերը՝ Պրոմես 5՛, 52՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում