Ռոմանյոլիի տրանսֆերը գրեթե կայացած է. «Միլանը» կվճարի 30 մլն եվրո

Ռոմանյոլիի տրանսֆերը գրեթե կայացած է. «Միլանը» կվճարի 30 մլն եվրո

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հաղորդել է, որ ակումբը մոտ է «Ռոմայի» պաշտպան Ալեսիո Ռոմանյոլիին ձեռք բերելուն։

«Կարող եմ ասել, որ ամեն ինչ 99,8%-ով արդեն պատրաստ է», – ասել է պաշտոնյան։
Երեկ Գալիանին հանդիպել է մայրաքաղաքային ակումբի մարզական տնօրեն Վալտես Սաբատինիի և 20-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի տեղափոխության համար «Միլանի» առաջին առաջարկը կազմել էր 18 մլն եվրո։ Գումարը աստիճանաբար աճել էր, և այժմ «Ռոսոներիները» պատրաստ են Ռոմանյոլիի դիմաց «Ռոմային» 30 մլն եվրո վճարել։

Այդ գումարից 25 միլիոնը կվճարվի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, ևս հինգ մլն նախատեսված է վճարել տարատեսակ բոնուսների տեսքով, որոնց մի մասը կապված կլինի Ռոմանյոլիի «Միլանի» կազմում ելույթների հետ, մյուս մասը՝ որոշակի նպատակների իրականացման դեպում, ինչպիսիք են Ա Սերիայում և Չեմպիոնների լիգայում հաղթանակները։

Ռոմանյոլին ինքը արդեն ակումբի հետ համաձայնության է եկել հինգ տարվա պայմանագրի վերաբերյալ, հաղորդում է «Sky Sport Italia»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում