Ըմբշամարտ. Տիգրան Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Ըմբշամարտ. Տիգրան Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Սերբիայի Սուբոտիցա քաղաքում ավարտվել է ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը:

Ի տարբերություն ազատոճայինների՝ Հայաստանի հունահռոմեական ըմբիշները հարաբերականորեն ավելի անհաջող հանդես եկան: Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց միայն 54 կգ քաշային Տիգրան Մինասյանը: Հիշեցնենք, որ ազատոճայինները Սուբոտիցայում նվաճել են երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ:

ՀԸՖ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-30-ը Բոսնիա և Հերցեգովինայի Սարաևո քաղաքում կընթանա պատանիների աշխարհի առաջնությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում