Հոնդան կարող է տեղափոխվել «Տոտենհեմ»

Հոնդան կարող է տեղափոխվել «Տոտենհեմ»

«Միլանի» և Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան կարող է կարիերան շարունակել անգլիական «Տոտենհեմում», հաղորդում է «Corriere dello Sport»-ը։

Աղբյուրի տեղեկություններով, «Միլանը» մտադիր է հրաժարվել իր հարձակվողական ոճի ֆուտբոլիստներից մեկից, և Հոնդան հիմնական թեկնածուն է։ «Տոտենհեմը» հետաքրքրված է ճապոնացու ծառայություններով և տադիր է մոտ ժամանակներս առաջարկ անել։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հոնդան դժգոհ է «Միլանում» իր դերից և ցանկանում է փոխել ակումբը։

Ավարտված մրցաշրջանում Հոնդան «Միլանի» կազմում մասնակցել է Ա Սերիայի 29 հանդիպման՝ հեղինակելով վեց գոլ և հինգ գոլային փոխանցում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում