«Ռոմայի» պաշտպանը տեղափոխվեց «Միլան» (լուսանկար)

«Ռոմայի» պաշտպանը տեղափոխվեց «Միլան» (լուսանկար)

«Ռոմայի» պաշտպան Ալեսիո Ռոմանյոլին կարիերան շարունակելու է «Միլանում»: «Միլանի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ 20-ամյա ֆուտբոլիստը մինչև 2020 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել:

Տրանսֆերի արժեքի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվում, սակայն իտալական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Միլանը» պետք է 5 տարվա ընթացքում «Ռոմային» վճարի 25 մլն եվրո:

Հավելենք, որ նախորդ մրցաշրջանում Ալեսիո Ռոմանյոլին վարձավճարով հանդես է եկել «Սամպդորիայում» և մասնակցել է Իտալիայի առաջնության 20 խաղի, որոնցում խփել է 2 գոլ ու ստացել է 9 դեղին քարտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում