Championat.com-ը աճուրդի է հանել Մովսիսյանի խաղակոշիկները

Championat.com-ը աճուրդի է հանել Մովսիսյանի խաղակոշիկները

«Championat.com» կայքը «SOՏ Տոմիլինո» մանկական գյուղի համար ֆուտբոլի դաշտ կառուցելու համար շարունակվող բարեգործական ակցիայի շրջանակներում աճուրդի է ներկայացրել «Սպարտակի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի խաղակոշիկները։

Մովսիսյանի խաղակոշիկներն աճուրդում կլինեն մինչև օգոստոսի 15-ը, Երևանի ժամանակով ժամը 15.00-ն։ Խաղակոշիկները բաժին կհասնեն ամենաշատ գումարն առաջարկած գնորդին։ Գումարի նվիրաբերումից հետո նվերը կհանձնվի բարեգործին։ 

Նվերը ձեռք բերել ցանկացողները պետք է իրենց նվիրատվությունները կատարեն պարբերականի՝ «ВКонтакте» սոցիալական ցանցի էջին։ Մեկնարկային գինը տասը հազար ռուբլի է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում