Ջեկո. Հույս ունեմ՝ «Ռոմայի» հետ շատ տիտղոսներ կնվաճեմ

Ջեկո. Հույս ունեմ՝ «Ռոմայի» հետ շատ տիտղոսներ կնվաճեմ

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էդին Ջեկոն, ով առաջիկա մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալու «Ռոմայում», ընտրել է «9» համարի մարզահագուստը: Հռոմեական ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Ջեկոն տեղափոխության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

-Հռոմ եմ եկել «Ռոմայի» հետ տիտղոսներ նվաճելու համար: Հույս ունեմ՝ մենք շատ տիտղոսներ կնվաճենք, բայց առաջին հերթին պետք է լավ աշխատենք: Հուսանք՝ վերջում կհայտնվենք այնտեղ, որտեղ պետք է: Ես միայն մեկ բան կարող եմ խոստանալ՝ յուրաքանչյուր խաղում կցուցադրեմ այն ամենը, ինչին ընդունակ եմ,-ասել է 29-ամյա ֆուտբոլիստը:

Հավելենք, որ Էդին Ջեկոն 2011 թվականին է «Վոլֆսբուրգից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որի կազմում անցկացրած 189 խաղում խփել է 72 գոլ:

 
Հետևեք մեզ նաև Telegram-ում