Ալենիչև. Մովսիսյանը կարող է ավելի լավ խաղալ

Ալենիչև. Մովսիսյանը կարող է ավելի լավ խաղալ

Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրի՝ «Սպարտակ»-ԲԿՄԱ հանդիպումից առաջ «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը պատասխանել է լրագրողների հարցերին: Ալենիչևը նշել է, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը լավ մարզավիճակում է, սակայն չի հաստատել, որ ԲԿՄԱ-ի հետ խաղում նա կլինի մեկնարկային կազմում:

-Դումբիայի՝ ԲԿՄԱ վերադարձը մարտավարական տեսանկյունից ազդե՞լ է դերբիի նախապատրաստության վրա:

-Ոչ մի փոփոխություն չի լինի: Ոչ ոք չի վիճում՝ Դումբիան լավ ֆուտբոլիստ է, բայց ես չեմ կարծում, որ նա կլինի մեկնարկային կազմում՝ թեկուզ այն պատճառով, որ եթե խաղա Դումբիան, ապա չի խաղա Տոշիչը կամ Ձագոևը: Մեկ խոսքով՝ կարծում եմ՝ Սեյդուն խաղը կսկսի պահեստայինների նստարանից:

-Սամարայում Դուք խաղացիք երեք կենտրոնական պաշտպանով, իսկ դրանից առաջ օգտագործել էիք չորսին: Կարո՞ղ եք ասել՝ ԲԿՄԱ-ի հետ խաղում քանի՞ ֆուտբոլիստ կլինի պաշտպանությունում:

-Այդ մասին կիմանաք ուրբաթ օրը՝ խաղի ժամանակ:

-Այդ դեպքում հարց հարձակման վերաբերյալ: Որոշե՞լ եք՝ ո՞վ է խաղալու հարձակման գծում:

-Մովսիսյանի արդյունքներին տեղյակ եք. Յուրան երկու գոլ է խփել և գոլային փոխանցում է կատարել Պրոմեսին: Ընդհանուր առմամբ նա լավ մարզավիճակում է, բայց կարող է ավելի լավ խաղալ: Ամեն դեպքում, վերջնական որոշում չեմ կայացրել: Եթե փոփոխություն լինի, ապա նախորդ խաղի հետ համեմատած, միայն մեկ փոփոխություն կտեսնեք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում