Ջեկոն՝ Ագուերոյին. Համոզված եմ՝ «10» համարը լավ ձեռքերում է (լուսանկար)

Ջեկոն՝ Ագուերոյին. Համոզված եմ՝ «10» համարը լավ ձեռքերում է (լուսանկար)

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հաջողություն է մաղթել Էդին Ջեկոյին, ով առաջիկա մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալու «Ռոմայում»: Ջեկոյի հեռանալուց հետո Ագուերոն վերցրել է նրա խաղահամարը:

-Էդի՛ն, քեզ հաջողություն եմ մաղթում: «Մանչեսթեր Սիթիում» մենք միասին աննկարագրելի պահեր ենք ապրել, այդպես է, չէ՞: Շնորհակալ եմ ամեն ինչի համար,-գրել է Ագուերոն Twitter-ի իր պաշտոնական էջում:

-Այո՛, ընկերս: Ամեն ինչ այդպես է եղել: Շնորհակալ եմ քեզ և հաջողություն եմ մաղթում: Համոզված եմ՝ «10» համարը լավ ձեռքերում է,-պատասխանել է Ջեկոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում