Փոխվել է «Արարատ»-«Փյունիկ» խաղի վայրը

Փոխվել է «Արարատ»-«Փյունիկ» խաղի վայրը

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրի՝ «Արարատ» – «Փյունիկ» հանդիպումը «Հրազդան» մարզադաշտի փոխարեն կկայանա «Նաիրի» մարզադաշտում: Այս մասին տեղեկացնում է «Արարատի» մամուլի ծառայությունը: Խաղը կկայանա օգոստոսի 16-ին և կմեկնարկի 17:30-ին:

Նշենք, որ այժմ «Արարատն» ունի 6 միավոր և «Շիրակի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Փյունիկը» չորրորդ տեղում է՝ ակտիվում ունենալով 3 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում