«Ուլիսի» կազմն արդեն ուրվագծվում է

«Ուլիսի» կազմն արդեն ուրվագծվում է

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկից երկու տուր անցել է, բայց «Ուլիսը» դեռևս շարունակում է համալրել իր կազմն ու նոր թիմի կառուցումը:

Ակումբն արդեն պայմանագիր է ստորագրել մի շարք ֆուտբոլիստների հետ, ովքեր մասնակցել են բարձրագույն խմբում անցկացված երկու հանդիպումներին, բայց այս պահին էլ «Ուլիսում» փորձաշրջան են անցնում մի քանի ֆուտբոլիստներ, ովքեր, ամենայն հավանականությամբ, հանդես կգան մեր թիմի կազմում: Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ պայմանագրեր են կնքվել հետևյալ ֆուտբոլիստների հետ.

Տիգրան Կանդիկյան, Պապին Թևոսյան, Արտաշես Առաքելյան, Արտակ Անդրիկյան, Դավիթ Լոմայա, Սոսլան Կալմանով, Ասլան Կալմանով, Կլաուդիո Ֆերմին Տորրեխոն, Ալեքսանդր Հովհաննիսյան, Նարեկ Գյոզալյան, Նարեկ Դավթյան, Դան Մուզեյի Սերենկումա, Սոլոմոն Իմե Ուդո, Զախար Դիլանյան, Միլյուտին Իվանովիչ, Էդգար Հարությունյան, Բեսիկ Չիմակաձե, Պավել Կոնդրախին:

Բացի այս ֆուտբոլիստներից առաջիկա օրերին պայամագիր կստորագրվեն պաշտպաններ Գեորգի Կաչկաչիշվիլիի, Բեն Ազիզ Իսմա Զագրեյի և Դրիլոն Բերիշայի հետ: Սպասվում է պայմանագրերի ստորագրումը նաև Ալեքսանդր Յուշինի և Անդրեյ Շախկելդյանի հետ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում