«Ուլիս»-«Շիրակ» խաղի մրցավարը որակազրկվել է (տեսանյութ)

«Ուլիս»-«Շիրակ» խաղի մրցավարը որակազրկվել է (տեսանյութ)

Օգոստոսի 9-ին տեղի էր ունեցել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Ուլիս»-«Շիրակ» հանդիպումը: ՀՖՖ պաշտոնական կայքը հաղորդում ՝ չնայած «Ուլիս» ակումբի կողմից բողոք չի ներկայացվել հանդիպման 85-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցի վերաբերյալ, ՀՖՖ Մրցավարական կոմիտեն և Մրցավարական բաժինը համատեղ դիտել են խաղի տվյալ դրվագի տեսությունը և որոշել են.

1. 3 մրցափուլով որակազրկել մրցավար Արթուր Սաֆարյանին ՀՀ Բարձրագույն խմբի և Գավաթի խաղարկության խաղերից՝ «Ուլիս» թիմի դարպասին անհիմն 11-մետրանոց նշանակելու համար (կանոնակարգ մրցավարների և տեսուչների պատասխանատվության մասին, կետ 9):

2. Հանդիպման մրցավարին անհիմն բարձր գնահատելու համար 4 մրցափուլով որակազրկել հանդիպման տեսուչ Հ. Ներսիսյանին ՀՀ Բարձրագույն խմբի և Գավաթի խաղարկության խաղերից (կանոնակարգ մրցավարների և տեսուչների պատասխանատվության մասին, կետ 17.1):

11-մետրանոցի դրվագը՝ 4 րոպե 50 վայրկյանից

Հետևեք մեզ նաև Telegram-ում