«Ռոման» 6:4 հաշվով հաղթել է «Սևիլյային» (տեսանյութ)

«Ռոման» 6:4 հաշվով հաղթել է «Սևիլյային» (տեսանյութ)

Իտալական «Ռոման» և իսպանական «Սևիլյան» ընկերական հանդիպման ժամանակ տասը գնդակ են փոխանակել։

Օրեր առաջ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում կամքի բացառիկ ուժ ցույց տված «Սևիլյան» այս անգամ էլ ապացուցել է կամային որակները։ Մինչև 70-րդ րոպեն «Ռոման» հաշվի մեջ առջևում է եղել 6 գնդակի տարբերությամբ, սակայն իսպանական ակումբը 20 րոպեում չորս գնդակ է խփել և արդյունքում զիջել 6:4 հաշվով:

«Ռոմա» – «Սևիլիա»՝ 6:4
Gոլերը՝ Ջեկո (4, 42), Թորոսիդիս (8), Նաինգոլան (44), Սալահ (56), Տոտտի (63) – Դենիս Սուարես (70, 86), Ռեյես (76), Կոկե (83)

Հետևեք մեզ նաև Telegram-ում